Վճռական ներդրմամբ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i143942-Վճռական_ներդրմամբ_Ռուսաստանը_Լեռնային_Ղարաբաղում_կանգնեցրել_է_հակամարտությունը._Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի IX համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում անդրադարձել է ղարաբաղյան հարցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2021 08:32 Asia/Tehran
  • Վճռական ներդրմամբ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի IX համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում անդրադարձել է ղարաբաղյան հարցին:

Նա նշել է, որ վճռական ներդրմամբ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը:

«Տարածաշրջանում ռուս խաղաղապահները հուսալի ձևով երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը, անում են շատ բան հումանիտար իրավիճակը բարելավելու, տարածքներն ականազերծելու և սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի մոռանում պատասխանատվության մասին՝ ուղղված հարևան երկրների անվտանգությանն ու բարգավաճմանը: «Նրանց հետ մեզ միավորում են պատմական, մշակութային և մարդկային անքակտելի կապերը»,-հավելել է նա:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio