«Ռուսաստանը երբեք իր կամքը չի թելադրում այլ պետությունների»․ Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i143972-Ռուսաստանը_երբեք_իր_կամքը_չի_թելադրում_այլ_պետությունների_Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը երբեք իր կամքը չի թելադրում այլ պետություններին և պատրաստ է իրավահավասար հիմունքներով, քաղաքական ու դիվանագիտական մեթոդների օգտագործմամբ մասնակցել գլոբալ և տարածաշրջանային խնդիրների լուծմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2021 11:52 Asia/Tehran
  • «Ռուսաստանը երբեք իր կամքը չի թելադրում այլ պետությունների»․ Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը երբեք իր կամքը չի թելադրում այլ պետություններին և պատրաստ է իրավահավասար հիմունքներով, քաղաքական ու դիվանագիտական մեթոդների օգտագործմամբ մասնակցել գլոբալ և տարածաշրջանային խնդիրների լուծմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Մենք երբեք մեր կամքը չենք թելադրում այլ երկրների: Մենք պատրաստ ենք քաղաքական և դիվանագիտական մեթոդներն օգտագործելով, հավասար հիմունքներով մասնակցել գլոբալ և տարածաշրջանային խնդիրների լուծմանը, ընդլայնել համագործակցությունը բոլոր երկրների հետ», - ասել է Պուտինը՝ ողջունելով Միջազգային անվտանգության հարցով մոսկովյան 9-րդ համաժողովի մասնակիցներին։

Համաժողովը, որն ամենամյա ֆորում է, անցկացվում է հունիսի 22-24-ը Մոսկվայում։ Այն ամեն տարի համախմբում է Պաշտպանության նախարարությունների, միջազգային կազմակերպությունների և ոչ պետական փորձագետների՝ գլոբալ անվտանգության առանցքային հարցերի քննարկման նպատակով։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio