Ալիևն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i144022-Ալիևն_ու_Պուտինը_քննարկել_են_Լեռնային_Ղարաբաղում_տիրող_իրավիճակը
Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի չորեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2021 05:02 Asia/Tehran
  • Ալիևն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի չորեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցում քննարկվել են 2020թ նոյեմբերի 10-ին  Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված ղարաբաղյան պատերազմում զինանդադարի մասին եռակողմ համաձայնագրի գործադրման հետ կապված հարցեր: 

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական  և տրանսպորտային հարաբերությունների վերականգնման ուղղությամբ  Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից տարվող աշխատանքների ակտիվացումը:

Ալիևն ու Պուտինը վերահաստատել են իրենց շահագրգռվածությունը ՝ ամրապնդելու երկու երկրների միիջև ռազմավարական համագործակցությունը և ընդգծել են տարբեր մակարդակներում շփումները շարունակելու անհրաժեշտությունը: