Ալիևն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի չորեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցում քննարկվել են 2020թ նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված ղարաբաղյան պատերազմում զինանդադարի մասին եռակողմ համաձայնագրի գործադրման հետ կապված հարցեր:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հարաբերությունների վերականգնման ուղղությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից տարվող աշխատանքների ակտիվացումը:
Ալիևն ու Պուտինը վերահաստատել են իրենց շահագրգռվածությունը ՝ ամրապնդելու երկու երկրների միիջև ռազմավարական համագործակցությունը և ընդգծել են տարբեր մակարդակներում շփումները շարունակելու անհրաժեշտությունը: