ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հարստության հարկ սահմանելու կոչ է արել
https://parstoday.ir/hy/news/world-i144068-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարը_հարստության_հարկ_սահմանելու_կոչ_է_արել
Հարստության հարկի սահմանումը կօգներ ֆինանսավորելու համավարակից հետո աշխարհի սոցիալ-տնտեսական վերականգնումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2021 14:09 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հարստության հարկ սահմանելու կոչ է արել

Հարստության հարկի սահմանումը կօգներ ֆինանսավորելու համավարակից հետո աշխարհի սոցիալ-տնտեսական վերականգնումը:

Հունիսի 24-ին այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկայումս, ընդամենը մեկ տարում աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն ավելացել Է 5 տրիլիոն դոլարով: Ես կրկնում եմ իմ կոչը կառավարություններին քննարկելու այդ մարդկանց կարողության, ինչպես նաեւ նրանց նկատմամբ համերաշխության կամ հարստության հարկ սահմանելու հնարավորությունն, ովքեր օգուտ են քաղել համավարակից՝ սոցիալ-տնտեսական վերականգնումը ֆինանսավորելու համար»,- ասել Է նա:

Գուտերիշը հավելել Է, որ համավարակի հետեւանքով «հարյուր միլիոնավոր մարդիկ հայտնվել են աղքատության նշագծից ցած, իսկ մի ամբող շարք երկրների հանդեպ ծառացել Է սնանկացկման սպառնալիքը: «Երկիր մոլորակի բնակչության կեսը հնարավորություն չունի օգտվելու առողջապահության անհրաժեշտ ծառայություններից»,- նշել Է նա հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio