ՌԴ-ն եւ ՉԺՀ-ն երկարաձգեցին Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության պայմանագիրը
Ռուսաստանը եւ Չինաստանը երկարաձգել են Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության երկկողմ պայմանագրի գործողությունը:
Ինչպես հունիսի 28-ին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, այդ մասին հայտարարվել Է՝ ամփոփելով ՌԴ-ի նախագահ Վլադիմր Պուտինի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի՝ տեսակապով բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պետությունների ղեկավարները հրապարակել են համատեղ հայտարարություն եւ հայտնել ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության պայմանագրի երկարաձգման մասին, նշում Է հեռուստատեսությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio