Ռուսաստան. Կորոնավիրուսի ճգնաժամն ապացուցեց, որ Արևմուտքն անկարող է կառավարել աշխարհը
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ կորոնավիրուսի ճգնաժամն ապացուցեց աշխարհը կառավարելու Արևմուտքի անկարողությունը:
Մարիա Զախարովան երկուշաբթի օրը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիան ցույց տվեց, որ Արևմուտքը նույնիսկ ինքն իրեն չի կարող օգնել և որ աշխարհը ղեկավարելու հավակնությունն անօգուտ՝ է օճառի պղպջակի նման:
Զախարովան հավելել է. «Արևմտյան աշխարհի ղեկավարության այս պնդումը, որը տարիներ շարունակ սերմանվել է մեր մեջ, բոլորովին անարժեք է»:
Նա հավելել է, որ կորոնավիրուսի համավարակը հստակ ցույց տվեց տարբեր երկրների իրական փոխհարաբերությունները:
Վերջին շաբաթներին, Վաշինգտոնի դրդմամբ, արևմտյան երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Լեհաստանը, Չեխիան, Էստոնիան, Լիտվան և Լատվիան, վտարել են մի շարք ռուս դիվանագետների: