Պուտինն ընդգծել է Չինաստանի հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i144594-Պուտինն_ընդգծել_է_Չինաստանի_հետ_հարաբերությունների_ընդլայնման_անհրաժեշտությունը
Ռուսաստանի նախագահն իր չինացի գործընկերոջը հղած ուղերձում ընդգծել է Մոսկվայի և Պեկինի միջև ռազմավարական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2021 13:06 Asia/Tehran
  • Պուտինն ընդգծել է Չինաստանի հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը

Ռուսաստանի նախագահն իր չինացի գործընկերոջը հղած ուղերձում ընդգծել է Մոսկվայի և Պեկինի միջև ռազմավարական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր չինացի գործընկեր Սի Ծինփինին հղած ուղերձում, շնորհավորելով այդ երկրի  Կոմունիստական ​​կուսակցության հիմնադրման 100-ամյակն ընդգծել է«Մոսկվայի և Պեկինի միջև ռազմավարական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը»:

Չինաստանը հայտարարել է, որ Պեկինը կառուցողական դեր է խաղում գլոբալ սպառնալիքների և մարտահրավերների հաղթահարման գործում:

Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները հունիսի 28-ին համատեղ հայտարարությամբ  ընդգծել են Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության, բարեկամության և համագործակցության համաձայնագրի երկարաձգումը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2001-ի հուլիսին Չինաստանի այն ժամանակվա ղեկավար Վլադիմիր Ջիանգ Զեմինի և Պուտինի կողմից Մոսկվայում, և երկու երկրները պայմանավորվել են պայմանագիրը երկարաձգել ևս 5 տարով: