Ռուսաստանի կովկասյան շրջանում ոչնչացվել է 5 ահաբեկիչ
Ռուսաստանի կովկասյան մարզում, ոստիկանության հետ բախումների արդյունքում, սպանվել է 5 ահաբեկիչ :
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ շաբաթ օրը, Կովկասի տարածաշրջանի Կաբարդինո-Բալկարիայի ոստիկանության հետ բախումների ընթացքում, սպանվել է հինգ ահաբեկիչ:
Վերջիններս նպատակ ունեին ահաբեկչական գործողություններ իրականացնել:
Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ բախումների ընթացքում ոստիկան չի զոհվել:
Վերջին տարիներին Ռուսաստանի Կովկասի տարածաշրջանն ապակայունացել է: Տարածաշրջանում վերջին զինված բախման մասին հաղորդվել էր 2021 թվականի հունվարի 20-ին:
Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, ոչ այդ օրը ոստիկանության հետ բախման ընթացքում սպանված ահաբեկիչների թվում է եղել նաև Չեչնիայի Հանրապետությունում ահաբեկիչների առաջնորդը: