Բաքվում ավարտվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/world-i144820-Բաքվում_ավարտվել_են_թուրք_ադրբեջանական_համատեղ_զորավարժությունները
  Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական զորավարժությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, զորավարժությունների հիմնական նպատակն էր բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու և ղեկավարելու հմտությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 04, 2021 09:20 Asia/Tehran
  • Բաքվում ավարտվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

  Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական զորավարժությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, զորավարժությունների հիմնական նպատակն էր բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու և ղեկավարելու հմտությունները:

Զորավարժություններին ներգրավված էր մինչև 600 մարդ, 40 տանկ և այլ զրահամեքենա, 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք և ականանետ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու սարք, մինչև 50 տրանսպորտային միջոց: Զորավարժությունները մեկնարկել էին հունիսի 27-ին: