Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամների հետ գործընկերային հարաբերությունների լավ օրինակ է. Պեսկով
Թուրքիայի հետ հարաբերությունները շատ կարևոր են և կայունացնող են տարածաշրջանի համար, վստահ է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները լավ օրինակ են, որ անգամ ՆԱՏՕ-ի անդամների հետ կարելի է և պետք է գործընկերային հարաբերություններ կառուցել, ասել է ՌԴ նախագահի քարտուղար Դմիտրի Պեսկովը Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է հանդիսանում, բայց միաժամանակ Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այնուամենայնիվ լավ օրինակ են, որ անգամ ՆԱՏՕ-ի անդամների հետ, ի դեմս Թուրքիայի, կարելի է և պետք է գործընկերային հարաբերություններ կառուցել»,-ասել է Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման տաղավարում Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցի ժամանակ։
Պեսկովը նշել է, որ դա նաև վկայում է, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, չնայած կարգապահությանը, որը գոյություն ունի այդ դաշինքում, «որը կառուցված է շատ պարզ ուղղահայացի վրա, որի գագաթին Ամերիկայի Միացյալ Նահանգներն են», կարող են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու պատասխանատու դիրք զբաղեցնել տարածաշրջանային անվտանգության ապահովման առումով:
Այդ համատեքստում Թուրքիայի հետ հարաբերությունները շատ կարևոր են, և այդ հարաբերություններն ավելի շուտ կայունացնող են տարածաշրջանի համար, ավելացրել է Պեսկովը։
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio