Մինսկում համաձայնագիր են ստորագրել Բելառուսում ԵԱՏՄ-ի դատարանի գտնվելու պայմանների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i14494-Մինսկում_համաձայնագիր_են_ստորագրել_Բելառուսում_ԵԱՏՄ_ի_դատարանի_գտնվելու_պայմանների_մասին
Ապրիլի 29-ին Մինսկում ստորագրել են համաձայնագիր Բելառուսում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի գտնվելու պայմանների մասին՝ հայտնում է RIA Novosti-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2016 15:42 Asia/Tehran
  • Մինսկում համաձայնագիր են ստորագրել Բելառուսում ԵԱՏՄ-ի դատարանի գտնվելու պայմանների մասին

Ապրիլի 29-ին Մինսկում ստորագրել են համաձայնագիր Բելառուսում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի գտնվելու պայմանների մասին՝ հայտնում է RIA Novosti-ն։

Բելառուսից փաստաթուղթն ստորագրել է արտաքին գործերի առաջին փոխնախարար Ալեքսանդր Միխնևիչը, ԵԱՏՄ-ի դատարանի կողմից՝ վերջինիս նախագահ Ալեքսանդր Ֆեդորցովը:

Միխնևիչը լրագրողներին պարզաբանել է, որ դատարանը «ԵԱՏՄ-ի կարևորագույն ինստիտուտն է, որը կհետևի ինչպես պետությունների, այնպես էլ ԵԱՏՄ-ի մամինների կողմից իրավունքի այն նորմաների կատարմանը, որոնք մենք ստեղծել ենք»:

Առաջին փոխնախարարը նաև հայտարարել է, որ դատարան կարող են դիմել ինչպես ԵԱՏՄ-ի պետությունները, այնպես էլ ձեռնարկատիրական կառույցներ: Նա ճշտել Է, որ ստորագրված համաձայնագրին համապատասխան անհատույց ԵԱՏՄ-ի դատարանին է հանձնվում Մինսկի կենտրոնի Կիրովի փողոցում գտնվող շենքը: