Ռուսաստանը խոստացել է կոշտ պատասխանել ԱՄՆ-ի անբարյացկամ գործողություններին
https://parstoday.ir/hy/news/world-i144970-Ռուսաստանը_խոստացել_է_կոշտ_պատասխանել_ԱՄՆ_ի_անբարյացկամ_գործողություններին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինդոնեզական Rakyat Merdeka թերթին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ Մոսկվան կոշտ կպատասխանի Վաշինգտոնի ոչ բարյացակամ գործողություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հուլիս 06, 2021 05:16 Asia/Tehran
  • Ռուսաստանը խոստացել է կոշտ պատասխանել ԱՄՆ-ի անբարյացկամ գործողություններին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինդոնեզական Rakyat Merdeka թերթին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ Մոսկվան կոշտ կպատասխանի Վաշինգտոնի ոչ բարյացակամ գործողություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նախարարի խոսքով՝ ՌԴ-ի հետ  ուժի դիրքերից երկխոսություն վարելու ԱՄՆ-ի փորձերը «ի սկզբանե դատապարտված են ձախողման»: «Մենք կոշտ ու վճռականորեն կպատասխանենք անբարյացակամ գործողություններին», – նախազգուշացրել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Նույն հարցազրույցում Լավրովը նշել է Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունների պայմանը: Դրա համար, նրա խոսքով, Վաշինգտոնը պետք է ազնվորեն փոխգործակցի Մոսկվայի հետ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio