Պուտինի և Փաշինյանի բանակցությունների արդյունքում փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i145080-Պուտինի_և_Փաշինյանի_բանակցությունների_արդյունքում_փաստաթղթերի_ստորագրում_չի_նախատեսվում._Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի կարևորությունը՝ նշելով, որ նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի կունենա օրվա երկրորդ կեսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2021 10:26 Asia/Tehran
  • Պուտինի և Փաշինյանի բանակցությունների արդյունքում փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի կարևորությունը՝ նշելով, որ նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի կունենա օրվա երկրորդ կեսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Օրվա երկրորդ կեսին նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ով աշխատանքային այցով Մոսկվայում է: Կլինի շփում Փաշինյանի հետ, իսկ հետո նախագահն ու վարչապետը կշարունակեն շփումը՝ աշխատանքային ճաշի ձևաչափով: Սա կարևոր է, և, ըստ էության, առաջին արտասահմանյան այցն է, որ Փաշինյանը կատարում է խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո, բավականին վստահ, համոզիչ հաղթանակից հետո», -ասել է Պեսկովը:

Խոսնակը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքում փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում, նրանք կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, արդեն տարածաշրջանում գտնվող ռուս զինվորականների տեղակայման և երկկողմ հարաբերությունների մասին հարցեր:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հանդիպման արդյունքում նախատեսվո՞ւմ է պայմանագրի ստորագրում՝ ռուս խաղաղապահների մեկ այլ խմբի տեղակայման մասին՝ Պեսկովն ասել է.  «Ոչ, դա տեղեկություն է, որը չի համապատասխանում իրականությանը: Իհարկե, կքննարկվի Ղարաբաղը, այնտեղ տեղակայված ռուս զինվորականները և ընդհանրապես երկկողմ հարաբերությունները, բայց չի նախատեսվում փաստաթղթերի ստորագրում»:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին ստորագրած հայտարարությունների կատարումը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակչությանը օգնության տրամադրման հարցերին, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio