Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i145146-Մոսկվայում_մեկնարկել_է_Նիկոլ_Փաշինյանի_և_Վլադիմիր_Պուտինի_հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի քննարկման օրակարգում հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցերն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2021 16:57 Asia/Tehran
  • Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի քննարկման օրակարգում հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցերն են:

Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր:

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, որ հանդիպմանը չեն քննարկվելու ռուս սահմանապահների տեղակայման հարցեր, չի ստորագրվելու որեւէ փաստաթուղթ:

lragir.am/