Գուտերեշն ընդգծել է Լիբանանի նոր կառավարության կազմավորման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է Լիբանանի նոր կառավարության կազմավորման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հինգշաբթի օրը Լիբանանի Պաշտպանության նախարարի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զինա Աքրի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լիբանանում վերջին զարգացումները և նոր կաբինետի ձևավորումը:
Հեռախոսազրույցիի ընթացքում Լիբանանի պաշտպանության նախարարը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել այդ երկրին՝ ներկա ճգնաժամը հաղթահարելու հարցում:
Վերջերս տեղեկություններ են տարածվել Սաադ ալ-Հարիրիի՝ իշխանությունից շուտափույթ հեռանալու մասին:
Որոշ աղբյուրների համաձայն՝ Հարիրին հրաժարականի իր որոշման մասին հայտարարել է Լիբանանի խորհրդարանի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ:
Վերջին ամիսներին Լիբանանը ճգնաժամի մեջ էր ֆինանսական ու տնտեսական խնդիրների, կառավարության մեջ առկա կոռուպցիայի և ԱՄՆ պատժամիջոցների դեմ հասարակական լայն բողոքների պատճառով: