Օլիմպիական խաղերից առաջ Տոկիոյում կհայտարարվի արտակարգ դրություն
https://parstoday.ir/hy/news/world-i145258-Օլիմպիական_խաղերից_առաջ_Տոկիոյում_կհայտարարվի_արտակարգ_դրություն
Ճապոնիայի ղեկավարությունը ստացել է փորձագետների հավանությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրություն հայտարարելու հարցում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 08, 2021 20:43 Asia/Tehran
  • Օլիմպիական խաղերից առաջ Տոկիոյում կհայտարարվի արտակարգ դրություն

Ճապոնիայի ղեկավարությունը ստացել է փորձագետների հավանությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրություն հայտարարելու հարցում:

Ճապոնիայի վարչապետ Էսիհիդե Սուգան հայտարարել է, որ արտակարգ դրությունը մայրաքաղաք Տոկիոյում ուժի մեջ կլինի հուլիսի 12-ից օգոստոսի 22-ը, փոխանցում է BBC-ն:

Կուժեղացվեն կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները: Տոկիոյի ռեստորաններում կարգելվի ալկոհոլի օգտագործումը: Բացի այդ, իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել հրաժարվել այլ շրջաններ ուղևորություններից:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Հայաստանը 17 ներկայացուցիչ կունենա 8 մարզաձևերում:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio