ԱՄՆ-ում գերդոզավորումից մահացությունը հասել է ռեկորդային ցուցանիշի
ԱՄՆ-ում գերդոզավորումից մահացությունը հասել է ռեկորդային ցուցանիշի պանդեմիայի շրջանում:
2020 թվականին թմրանյութերից գերդոզավորումն աճել է գրեթե 30 տոկոսով: Այս մասին հայտնում է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը:
Ռեկորդային թվով ամերիկացիներ՝ 93 331 մարդ, մահացել է գերդոզավորումից անցած տարի, քանի որ պանդեմիայի սահմանափակումների պատճառով բուժումը դժվարացել է:
Ֆենտանիլ դեղամիջոցը մեծ պահանջարկ ունի էժան լինելու պատճառով, որի հետեւանքով գերդոզավորում ստանալն ավելի հեշտ է դառնում:
Թմրանյութերի շահագործման մասին պայքարի հարցով ազգային ինստիտուտի տվյալներով՝ գերդոզավորումից ամենից շատ մահվան դեպքերը գրանցվում են 35-44 տարեկանների մոտ:
news.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio