ԱՄՆ-ում գերդոզավորումից մահացությունը հասել է ռեկորդային ցուցանիշի
https://parstoday.ir/hy/news/world-i145812-ԱՄՆ_ում_գերդոզավորումից_մահացությունը_հասել_է_ռեկորդային_ցուցանիշի
ԱՄՆ-ում գերդոզավորումից մահացությունը հասել է ռեկորդային ցուցանիշի պանդեմիայի շրջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2021 13:57 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում գերդոզավորումից մահացությունը հասել է ռեկորդային ցուցանիշի

ԱՄՆ-ում գերդոզավորումից մահացությունը հասել է ռեկորդային ցուցանիշի պանդեմիայի շրջանում:

2020 թվականին թմրանյութերից գերդոզավորումն աճել է գրեթե 30 տոկոսով: Այս մասին հայտնում է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը:

Ռեկորդային թվով ամերիկացիներ՝ 93 331 մարդ, մահացել է գերդոզավորումից անցած տարի, քանի որ պանդեմիայի սահմանափակումների պատճառով բուժումը դժվարացել է:

Ֆենտանիլ դեղամիջոցը մեծ պահանջարկ ունի էժան լինելու պատճառով, որի հետեւանքով գերդոզավորում ստանալն ավելի հեշտ է դառնում:

Թմրանյութերի շահագործման մասին պայքարի հարցով ազգային ինստիտուտի տվյալներով՝ գերդոզավորումից ամենից շատ մահվան դեպքերը գրանցվում են 35-44 տարեկանների մոտ:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio