Ուլյանով. ԱՄՆ-ն չափազանցնում է Իրանի վրա առավելագույն ճնշման հետևանքները
https://parstoday.ir/hy/news/world-i145856-Ուլյանով._ԱՄՆ_ն_չափազանցնում_է_Իրանի_վրա_առավելագույն_ճնշման_հետևանքները
ՀԳՀԾ-ի բանակցություններին Ռուսաստանի պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Վիեննայի բանակցություններն ապացուցում են, որ ԱՄՆ-ն չափազանցնում է Իրանի վրա առավելագույն ճնշման հետևանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2021 12:15 Asia/Tehran
  • Ուլյանով. ԱՄՆ-ն չափազանցնում է Իրանի վրա առավելագույն ճնշման հետևանքները

ՀԳՀԾ-ի բանակցություններին Ռուսաստանի պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Վիեննայի բանակցություններն ապացուցում են, որ ԱՄՆ-ն չափազանցնում է Իրանի վրա առավելագույն ճնշման հետևանքները:

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Ուլյանովը թվիթերում գրել է.«Չնայած ճնշումը շարունակվում է, Իրանը չի շտապում և վճռական է չեղյալ համարել Միացյալ Նահանգների բոլոր պատժամիջոցները»:

ՀԳՀԾ-ն ստորագրվեց 2015 թ. Հուլիսի 14-ին Ավստրիայի Վիեննա քաղաքում Իրանի, Եվրամիության և «5+1» խմբի (Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Բրիտանիա և Միացյալ Նահանգներ գումարած Գերմանիա) միջև:

Ջո Բայդենի կառավարության պաշտոնյաները, չնայած բազմիցս բացահայտորեն ընդունել են առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումը, սակայն մինչ այժմ հրաժարվել են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համաձայնագրին վերադառնալու համար: