Ուլյանով. ԱՄՆ-ն չափազանցնում է Իրանի վրա առավելագույն ճնշման հետևանքները
ՀԳՀԾ-ի բանակցություններին Ռուսաստանի պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Վիեննայի բանակցություններն ապացուցում են, որ ԱՄՆ-ն չափազանցնում է Իրանի վրա առավելագույն ճնշման հետևանքները:
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Ուլյանովը թվիթերում գրել է.«Չնայած ճնշումը շարունակվում է, Իրանը չի շտապում և վճռական է չեղյալ համարել Միացյալ Նահանգների բոլոր պատժամիջոցները»:
ՀԳՀԾ-ն ստորագրվեց 2015 թ. Հուլիսի 14-ին Ավստրիայի Վիեննա քաղաքում Իրանի, Եվրամիության և «5+1» խմբի (Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Բրիտանիա և Միացյալ Նահանգներ գումարած Գերմանիա) միջև:
Ջո Բայդենի կառավարության պաշտոնյաները, չնայած բազմիցս բացահայտորեն ընդունել են առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումը, սակայն մինչ այժմ հրաժարվել են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համաձայնագրին վերադառնալու համար: