Լավրով. Ռուսաստան-Չինաստան ռազմական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրի դեմ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը միջազգային հարաբերությունների օրինակ նշելով Մոսկվա-Պեկին հարաբերություններն ընդգծել է Ռուսաստանի և Չինաստանի քաղաքականության անհրաժեշտությունն ըննդեմ արտաքին քաղաքական միջամտությանը, երկակի ստանդարտներին և միակողմանի պատժամիջոցների կիրառման:
Անդրադառնալով Մոսկվայի և Պեկինի միջև բարիդրացիության պայմանագրի ստորագրման քսանամյակին՝ Սերգեյ Լավրովը շեշտել է Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցության կարևորությունը, ներառյալ կանոնավոր համատեղ հրամանատարաշտաբային, հակաահաբեկչական և ծովային զորավարժությունները, ինչպես նաև պարեկային համատեղ թռիչքները: Նա հավելել է, որ Ասիա-Խաղաղ օվկիանոսը զուտ պաշտպանողական է, և երկու երկրների միջև տարածքային պահանջների բացակայությունը՝ կերաշխավորի հավիտենական խաղաղության և բարեկամության գոտի հաստատելու Մոսկվայի և Պեկինի իշխանությունների միջև:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հավելել է. «Լավ հարևանության, բարեկամության և համագործակցության պայմանագիրը, ըստ էության, Ռուսաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների ձևավորման իրավական հիմքն է՝ շատ ավելի լայն ձևով, քան Սառը պատերազմի տարիներին գոյություն ունեցող ավանդական ռազմաքաղաքական դաշինքը: Այն չի կիսում լոկ ընդհանուր գաղափարախոսություն և ուղղված չէ որև է երրորդ երկրի դեմ»: