Ճապոնիայի ԱԳ նախարարը երեք տարվա մեջ առաջին անգամ այցելել է Չինաստան
Ապրիլ 30, 2016 12:57 Asia/Tehran
Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հանդիպում է անցկացրել ճապոնացի իր գործընկեր Ֆումիո Կիսիդայի հետ, ով Չինաստան է այցելել իր 3 տարուց ավել պաշտոնում գտնվելու ընթացքում առաջին անգամ, հայտնում է Reuters-ը:
Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում: Վան Ին նշել է, որ երկկողմ հարաբերությունները անհրաժեշտ է կառուցել համագործակցության և երկու երկրների ստանձնած պարտականությունների կատարման հիման վրա:
Նրա խոսքով` երկկողմ հարաբերությունների լավացման ուղղությամբ Ճապոնիան պատրաստ է կատարելու առաջին քայլը:
Պիտակ