Վրաստանի նախկին նախագահը բացահայտում է արել ԱՄՆ-ի ռազմական նախագծերի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i146060-Վրաստանի_նախկին_նախագահը_բացահայտում_է_արել_ԱՄՆ_ի_ռազմական_նախագծերի_վերաբերյալ
Վրաստանի նախկին նախագահը բացահայտել է,որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն Ուկրաինայի Դոնբասում ռազմական բախումների ժամանակ մի նախագիծ էր ներկայացրել Կիևի իշխանություններին Դոնեցկ քաղաքը գրավելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2021 14:32 Asia/Tehran
  • Վրաստանի նախկին նախագահը բացահայտում է արել ԱՄՆ-ի ռազմական նախագծերի վերաբերյալ

Վրաստանի նախկին նախագահը բացահայտել է,որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն Ուկրաինայի Դոնբասում ռազմական բախումների ժամանակ մի նախագիծ էր ներկայացրել Կիևի իշխանություններին Դոնեցկ քաղաքը գրավելու համար:

Ինպես հաղորդում է Նովոստի լրատվական գործակալությունը, Վրաստանի նախկին նախագահ  և Ուկրաինայի Օդեսայի նախկին  նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ասել է.«ԱՄՆ ԿՀՎ-ի և այդ երկրի Կենտրոնական ուժերի նախկին հրամանատար Դեյվիդ Փեթրաուսը Կիևի իշխանություններին կոչ էր արել հարձակվել Դոնեցկի վրա»:

Հիշյալ վրացի դիվանագետը նշել է, որ ինքն այն ժամանակ գտնվում էր Նյու Յորքում և Դոնեցկը գրավելու ԱՄՆ-ի մտադրության կապակցությամբ  կարճ հաղորդագրություն էր ստացել ամերիկացի գեներալից: 

Սահակաշվիլին նաև ասել է,որ ինքն ամերիկյան նախագծի վերաբերյալ հեռախոսով հայտնել էր Ուկրաինայի ժամանակի նախագահ Պիտեր Պորոշենկոյին,բայց նա որևէ հակազդեցություն չէր ցուցաբերել: