Մի քանի օր տեւած անկարգություններից հետո, խաղաղությունը վերադառձել է Կուբայի փողոցներ
https://parstoday.ir/hy/news/world-i146116-Մի_քանի_օր_տեւած_անկարգություններից_հետո_խաղաղությունը_վերադառձել_է_Կուբայի_փողոցներ
Կուբայում օրեր տևած բողոքի ցույցերից և բախումներից հետո, խաղաղությունը վերադարձել է այդ երկիր, և առևտուրը վերսկսվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2021 12:39 Asia/Tehran

Կուբայում օրեր տևած բողոքի ցույցերից և բախումներից հետո, խաղաղությունը վերադարձել է այդ երկիր, և առևտուրը վերսկսվել է:

Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը երկուշաբթի  օրը գրել է. «Այնուամենայնիվ, անվտանգությունը պահպանելու համար ոստիկանության պարեկային ծառայողները վերահսկում են Կուբայի մայրաքաղաք Հավանայի կենտրոնական շրջանները»:

ՏԱՍՍ-ը գրել է, որ Կուբայի մայրաքաղաքում խանութները վերսկսել են աշխատանքը կորոնավիրուի բռնկման ստանդարտներին համապատասխան, իսկ դրսում բաց են ռեստորանները:

Մի քանի օր առաջ Կուբայի ութ քաղաքներում, ներառյալ՝ մայրաքաղաք Հավանայում, տեղի ունեցան համատարած բողոքներ ընդդեմ կառավարության քաղաքականության, և ցուցարարները բողոքում էին իրենց կյանքի պայմանների դեմ:

Չնայած անկարգությունները հրահրելու և Կուբայի ներքին գործերին միջամտելու ամերիկյան ջանքերին, շաբաթ օրը հազարավոր կուբացիներ հավաքվել էին Հավանայի Լա Պիրագուա հրապարակում ՝ իրենց աջակցությունը հայտնելու Կուբայի հեղափոխության առաջնորդներին: