Գրոսսի. Վիեննայի բանակցությունների դադարեցման արդյուքնում, գործակալությունը հայտնվել է անբարենպաստ դիրքում
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունների դադարեցման հետևանքով, գործակալությունը հայտնվել է անբարենպաստ դիրքում:
Երկուշաբթի երեկոյան հրապարակված հարցազրույցումՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին դժգոհություն է հայտնել ՀԳՀԾ-ի շուրջ Վիեննայի բանակցությունների դադարեցման կապակցությամբ:
Լրատվական տարբեր աղբյուրներ վերջին օրերին հաղորդեցին, որ Վիեննայի բանակցությունների յոթերորդ փուլը տեղի չի ունենա, մինչ Իրանի նոր կառավարության ձևավորումը:
Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի համաձայնության ժամկետի ավարտին, Գրոսսին ասել է.« Իրանը հայտարարել է, որ շարունակում է պահպանել ՄԱԳԱՏԷ-ի դիտորդական սարքավորումների հավաքած տեղեկատվությունը»:
Հունիսի 24-ին ավարտվում է ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի համաձայնության ժամկետը. Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի փետրվարին ՝ երեք ամսով: Եռամսյա ժամկետի ավարտին այն երկարացվել է ևս մեկ ամսով, այն ակնկալիքով, որ մինչ այդ ժամկետի ավարտը հակաիրանական պատժամիջոցները լիովին կչեղարկվեն: