Ճապոնացի օդաչուները Տոկիոյի երկնքում հինգ օղակներ են գծել Խաղերի բացման օրը
https://parstoday.ir/hy/news/world-i146448-Ճապոնացի_օդաչուները_Տոկիոյի_երկնքում_հինգ_օղակներ_են_գծել_Խաղերի_բացման_օրը
Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի Blue Impulse օդանավավարական խումբն անցաթիռ Է կատարել Տոկիոյի քաղաքապետարանի վրայով Ճապոնիայի մայրաքաղաքում ամառային Օլիմպիական խաղերն սկսվելու նախաշեմին, որոնց բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2021 10:36 Asia/Tehran
  • Ճապոնացի օդաչուները Տոկիոյի երկնքում հինգ օղակներ են գծել Խաղերի բացման օրը

Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի Blue Impulse օդանավավարական խումբն անցաթիռ Է կատարել Տոկիոյի քաղաքապետարանի վրայով Ճապոնիայի մայրաքաղաքում ամառային Օլիմպիական խաղերն սկսվելու նախաշեմին, որոնց բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կործանիչները թռել են Սինձյուկուի շրջանի վրայով, որտեղ գտնվում Է մայրաքաղաքի քաղաքապետարանը եւ որտեղ տեղի Է ունեցել արարողություն օլիմպիական կրակի փոխանցավազքն ավարտվելու առթիվ: Սակայն տեսարանը տեղացի բնակիչների համար մռայլեցրել Է խիստ ամպամածությունը, ինչի պատճառով օդանավավարման բոլոր ֆիգուրները չԷ, որ երեւացել են: Blue Impulse-ի օդաչուները կատարել են երեք անցաթիռ. նրանք երկու անգամ գծել են գույնզգույն գծեր, մեկ անգամ երկնքում պատկերել օլիմիպիական օղակները, որոնք, սակայն, ամպամածության պատճառով, նույնպես լրիվ չեն երեւացել Տոկիոյի շար շրջաններից:

Տոկիոյում Օլիմպիական խաղերը պետք Է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները հետաձգեցին մեկ տարով, այժմ դրանք կկայանան հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը: Կազմակերպիչները որոշել են Խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների, տեղացի հանդիսականներին նույնպես միջոցառումներին չեն թողնի Ճապոնիայի վեց պրեֆեկտուրաներում, ներառյալ Տոկիոյում: Բացման արարողությունը նույնպես տեղի կունենա սովորական հանդիսականների բացակայությամբ, այնտեղ թույլ կտան 950 պաշտոնատար անձանց:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio