Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ յոթ պաշտոնյաների ու ընկերությունների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i146500-Չինաստանը_պատժամիջոցներ_է_սահմանել_ԱՄՆ_յոթ_պաշտոնյաների_ու_ընկերությունների_նկատմամբ
Չինաստանի արտգործնախարարությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ յոթ պաշտոնյաների և հաստատությունների նկատմամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից սահմանված վերջին պատժամիջոցների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2021 04:44 Asia/Tehran
  • Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ յոթ պաշտոնյաների ու ընկերությունների նկատմամբ

Չինաստանի արտգործնախարարությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ յոթ պաշտոնյաների և հաստատությունների նկատմամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից սահմանված վերջին պատժամիջոցների:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ օրը հայտարարեց, որ պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ յոթ կազմակերպությունների և քաղաքացիների, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք առևտրի նախարարի պաշտոնը զբաղեցրած  Ուիլբուր Ռոսի նկատմամբ:

Չինաստանի արտգործնախարարությունը հավելել է, որ նոր պատժամիջոցներն ուղղակի պատասխան են Հոնգկոնգի կապի կազմակերպության յոթ պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին:

ԱՄՆ-ն ուրբաթ օրը հայտարարեց, որ իր պատժամիջոցների ցուցակում ավելացրել է  յոթ չինացի պաշտոնյաների՝ «Հոնկոնգում ժողովրդավարությունը ճնշելու» պատճառով:

Ավելի ուշ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտեց երկրի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները, դրանք անվանելով «ծայրաստիճան կոպիտ»: