Ֆաուչի. Միացյալ Նահանգները հայտնվել է կորոնավիրուսի դելտա շտամի տարածման ճգնաժամի առջև
Հուլիս 26, 2021 04:30 Asia/Tehran
ԱՄՆ-ի համաճարակաբանության և ալերգիկ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կանգնել է լուրջ խնդրի առջև, քանի որ կորոնավիրուսի դելտա շտամի տարածվածությունն աճում է:
Ֆաուչին կլիրակի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հայտնվել է դելտա շտամի ճգնաժամի մեջ՝ չպատվաստված ամերիկացիների մեծ թվի պատճառով:
Նա քննադատել է քաղաքացիներին՝ դիմակ չկրելու և առողջապահական արձանագրությունները չպահպանելու համար:
Վերջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի պատճառով մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 626 713 դեպք: Միացյալ Նահանգներին հաջորդում են Բրազիլիան՝ 549 500 և Հնդկաստանը՝ 420,585 մահվան դեպքերով:
Պիտակ