Ֆաուչի. Միացյալ Նահանգները հայտնվել է կորոնավիրուսի դելտա շտամի տարածման ճգնաժամի առջև
https://parstoday.ir/hy/news/world-i146638-Ֆաուչի._Միացյալ_Նահանգները_հայտնվել_է_կորոնավիրուսի_դելտա_շտամի_տարածման_ճգնաժամի_առջև
ԱՄՆ-ի համաճարակաբանության և ալերգիկ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կանգնել է լուրջ խնդրի առջև, քանի որ կորոնավիրուսի դելտա շտամի տարածվածությունն աճում է:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հուլիս 26, 2021 04:30 Asia/Tehran
  • Ֆաուչի. Միացյալ Նահանգները հայտնվել է կորոնավիրուսի դելտա շտամի տարածման ճգնաժամի առջև

ԱՄՆ-ի համաճարակաբանության և ալերգիկ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կանգնել է լուրջ խնդրի առջև, քանի որ կորոնավիրուսի դելտա շտամի տարածվածությունն աճում է:

Ֆաուչին կլիրակի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հայտնվել է դելտա շտամի ճգնաժամի մեջ՝ չպատվաստված ամերիկացիների մեծ թվի պատճառով:

Նա քննադատել է քաղաքացիներին՝ դիմակ չկրելու և առողջապահական արձանագրությունները չպահպանելու համար:

Վերջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի պատճառով մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է  ԱՄՆ-ում՝ 626 713 դեպք: Միացյալ Նահանգներին հաջորդում են Բրազիլիան՝ 549 500 և Հնդկաստանը՝ 420,585 մահվան դեպքերով: