ԱՄՆ իշխանությունների թույլ արձագանքը՝ Ֆլորիդայում բնակելի համալիրի փլուզմանը
https://parstoday.ir/hy/news/world-i146768-ԱՄՆ_իշխանությունների_թույլ_արձագանքը_Ֆլորիդայում_բնակելի_համալիրի_փլուզմանը
Երեկ հայտարարվեց Ֆլորիդայի Մայամի նահանգի «Չեմփլեյն աշտարակ» բնակելի համալիրի փլուզման վերջին զոհի ինքնությունը: Հարկ է նշել, որ անհասկանալի է, թե ինչու է անհետ կորածների հայտնաբերումն այդքան երկար տևել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2021 13:49 Asia/Tehran

Երեկ հայտարարվեց Ֆլորիդայի Մայամի նահանգի «Չեմփլեյն աշտարակ» բնակելի համալիրի փլուզման վերջին զոհի ինքնությունը: Հարկ է նշել, որ անհասկանալի է, թե ինչու է անհետ կորածների հայտնաբերումն այդքան երկար տևել:

Երկուշաբթի օրը Wall Street Journal- ը հաղորդել է որ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում գտնվող Չեմփլեյն բնակելի համալիրի փլուզումից ավելի քան մեկ ամիս անց, պաշտոնյաները հայտնեցին, որ պարզել են  վերջին զոհի ինքնությունը, իսկ զոհվածների ընդհանուր թիվը հասել է 98-ի:

Մայամիի պաշտոնյաները հայտարարել են, որ  օգտագործել են աղետի դեմ պայքարի համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ու հնարավորությունները, բայց դեռ պարզ չէ, թե ինչու է վերջնական թվերի հայտարարությունը և զոհերի աճյունների հայտնաբերումը տևել ավելի քան մեկ ամիս, այնդ եպքում, երբ  ԱՄՆ պնդում է, որ ունի աշխարհի լավագույն տեխնոլոգիան ու  հնարավորությունները:

Ամերիկյան լրատվամիջոցներն ուսումնասիրելով այս փլուզված աշտարակի պատմությունը, հայտարարել են որ շենքի փլուզման կարևոր պատճառներից մեկը ջրահեռացման համակարգում առաջացած տեխնիկական անսարքությունն է: Նախքան  աշտարակի փլուզումը, ներքևի հարկերում և  կայանատեղիում  տեղադրված սյուներում ճաքեր էին գոյացել: