ԱՄՆ իշխանությունների թույլ արձագանքը՝ Ֆլորիդայում բնակելի համալիրի փլուզմանը
Երեկ հայտարարվեց Ֆլորիդայի Մայամի նահանգի «Չեմփլեյն աշտարակ» բնակելի համալիրի փլուզման վերջին զոհի ինքնությունը: Հարկ է նշել, որ անհասկանալի է, թե ինչու է անհետ կորածների հայտնաբերումն այդքան երկար տևել:
Երկուշաբթի օրը Wall Street Journal- ը հաղորդել է որ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում գտնվող Չեմփլեյն բնակելի համալիրի փլուզումից ավելի քան մեկ ամիս անց, պաշտոնյաները հայտնեցին, որ պարզել են վերջին զոհի ինքնությունը, իսկ զոհվածների ընդհանուր թիվը հասել է 98-ի:
Մայամիի պաշտոնյաները հայտարարել են, որ օգտագործել են աղետի դեմ պայքարի համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ու հնարավորությունները, բայց դեռ պարզ չէ, թե ինչու է վերջնական թվերի հայտարարությունը և զոհերի աճյունների հայտնաբերումը տևել ավելի քան մեկ ամիս, այնդ եպքում, երբ ԱՄՆ պնդում է, որ ունի աշխարհի լավագույն տեխնոլոգիան ու հնարավորությունները:
Ամերիկյան լրատվամիջոցներն ուսումնասիրելով այս փլուզված աշտարակի պատմությունը, հայտարարել են որ շենքի փլուզման կարևոր պատճառներից մեկը ջրահեռացման համակարգում առաջացած տեխնիկական անսարքությունն է: Նախքան աշտարակի փլուզումը, ներքևի հարկերում և կայանատեղիում տեղադրված սյուներում ճաքեր էին գոյացել: