ՄԱԿ-ը Բաքվին ու Երևանին զսպվածության կոչ է արել
https://parstoday.ir/hy/news/world-i146986-ՄԱԿ_ը_Բաքվին_ու_Երևանին_զսպվածության_կոչ_է_արել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգում է ՄԱԿ-ին: Այս մասին չորեքշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին գիշերը տեղի ունեցած բախումների մասին տեղեկությունը, գրում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2021 13:32 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը Բաքվին ու Երևանին զսպվածության կոչ է արել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգում է ՄԱԿ-ին: Այս մասին չորեքշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին գիշերը տեղի ունեցած բախումների մասին տեղեկությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մտահոգությամբ ենք հետևում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին հաղորդումներին, այդ թվում ՝ այսօր գրանցված վերջին միջադեպի վերաբերյալ: Չնայած ՄԱԿ-ն ի վիճակի չէ ստուգել այդ տեղեկությունները, մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի, և առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով»,- ասել է Հաքը:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի հերթական սադրանքի հետևանքով հայկական կողմը 3 զոհ և 4 վիրավոր ունի։

armlur.am