Ուլյանով. Իրանի հետ նոր համաձայնագրի կնքումն անհնար է
(last modified Mon, 02 Aug 2021 07:30:43 GMT )
Օգոստոս 02, 2021 12:00 Asia/Tehran
  • Ուլյանով. Իրանի հետ նոր համաձայնագրի կնքումն անհնար է

Վիեննայում տեղակայված Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՀԳՀԾ պետք է վերածնվի, և որ Իրանի հետ նոր համաձայնագրիմկնքումն անհնար է:

«Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, Միխայիլ Ուլյանովը կրկնել է ՀԳՀԾ-ն իր սկզբնական տեսքով վերակենդանացնելու անհրաժեշտությունը` ասելով, որ անհնար է Իրանի հետ նոր համաձայնության հասնել:

«Թեև ՀԳՀԾ-ն վերակենդանացնելու համար Վիեննայի բանակցությունների յոթերորդ փուլի ճշգրիտ ժամանակը հայտնի չէ, սակայն բանակցությունները կկայանան նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալությունից հետո», - ասել է Ուլյանովը:

Իրանի նոր դիրքորոշման վերաբերյալ հարցին՝ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչն ասել է, որ Իրանի նոր կառավարությունը հավանաբար կհամաձայնեցնի իր դիրքորոշումը ՀԳՀԾ-ի վերակենդանացման շուրջ Վիեննայի բանակցություններում քննարկված որոշ հարցերի վերաբերյալ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio