Էրդողանը շնորհակալություն է հայտնել Էբրահիմ Ռայիսիին
https://parstoday.ir/hy/news/world-i147400-Էրդողանը_շնորհակալություն_է_հայտնել_Էբրահիմ_Ռայիսիին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել ԻԻՀ նախագահ այաթոլլա Սեյյեդ Իբրահիմ Ռայիսիին՝ Թուրքիայի երկրի հարավում լայնածավալ հրդեհի կապակցությամբ հղած ցավակցական ուղերձի համար:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 04, 2021 04:24 Asia/Tehran

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել ԻԻՀ նախագահ այաթոլլա Սեյյեդ Իբրահիմ Ռայիսիին՝ Թուրքիայի երկրի հարավում լայնածավալ հրդեհի կապակցությամբ հղած ցավակցական ուղերձի համար:

Էրդողանն իր գրառմամն մեջ բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և այն երկրների առաջնորդներին, որոնք աջակցել են   անտառային հրդեհները մարելու Թուրքիայի ջանքերին:

Նա մասնավորապես գրել է. «Իմ ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում  բոլոր բարեկամ երկրներին և կազմակերպություններին աջակցել մեզ անտառային հրդեհների դեմ պայքարում մեզ աջակցելու,  ցավակցություն հայտնելու և հրդեհը մարելու պատրաստակամություն հայտնելու համար: Հուսով եմ, որ մենք հնարավորինս շուտ կհաղթահարենք այս դժվարին փուլը»:

Թուրքիայի հարավային շրջաններն արդեն ավելի քան յոթ օր անընդմեջ այրվում են: Կրակի լեզուները կլանում են  իրենց ճանապարհին ընկած ամեն ինչ:

Տարածաշրջանի երկրները, այդ թվում ՝ Իրանը, Ռուսաստանը, Ուկրաինան և Ադրբեջանը, հրշեջներ, ինքնաթիռներ և հրդեհաշիջման ուղղաթիռներ են գործուղել Թուրքիա՝ օգնելու այդ երկրին մարել հրդեհները: