Ռուսաստանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ С-400 գնելու համար
Ռուսաստանի ԱԳ նախարարության մի պաշտոնյա բարձր է գնահատել Թուրքիային՝ ԱՄՆ-ի ճնշումներին չհանձնվելու և ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերի վարչության նախագահ Յուրի Ֆիլիպսոնը հինգշաբթի օրը բարձր գնահատելով ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի դիրքորոշումը՝ չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, հայտարարել է.«Մոսկվայի և Անկարայի միջև համագործակցության զարգացման լուրջ ներուժ կա»:
Ֆիլիպսոնը հավելել է, որ Ռուսաստանը նույնպես ողջունում է Թուրքիայի հետ համատեղ նախագծերի իրականացումը:
Մոսկվան այն դեպքում է բարձր գնահատում Անկարայի դիրքորոշումը, երբ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանն ասել է.«ԱՄՆ-ն այլ տարբերակներ է ներկայացրել Թուրքիային՝ С-400 հրթիռային համակարգի ձեռքբերման պատճառով վերջինիս դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու համար»: