ԱՄՆ և Սաուդյան Արաբիան համատեղ զորավարժություններ են անցկացրել
ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ռազմական ուժերը տարածաշրջանում համատեղ վարժանքներ են անցկացրել հակաօդային անօդաչու թռչող սարքերի և F-16 կործանիչների կիրառմամբ:
Զորավարժությունների ընթացքում ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ռազմական ուժերը վերապատրաստվել են զենիթային համակարգերի կիրառման ոլորտում ՝ Եմենի անօդաչու թռչող սարքերի հարվածներին դիմակալեու նպատակով:
Արևմտյան Ասիայում ԱՄՆ -ի ահաբեկչական ուժերի կենտրոնական հրամանատարության շտաբը Թվիթերում արած գրառման մեջ նշել է, որ զորավարժությունները վկայում են տարածաշրջանային անվտանգության նկատմամբ Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ -ի ուշադրության մասին:
Սա ԱԹՍ-ների կիրառմամբ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիա երրորդ զորավարժությունն է այս տարվա սկզբից ի վեր: Հունիսի 14 -ին Centcom- ը հրապարակել էր պատկերներ՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի նպատակով սաուդյան զինվորականների հետ համատեղ զորավարժություններից: Երկու երկրները զորավարժություններ են անցկացրել նաև փետրվարին՝ ծովային հետևակայինների մասնակցությամբ: