ԱՄՆ և Սաուդյան Արաբիան համատեղ զորավարժություններ են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i147596-ԱՄՆ_և_Սաուդյան_Արաբիան_համատեղ_զորավարժություններ_են_անցկացրել
ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ռազմական ուժերը տարածաշրջանում համատեղ վարժանքներ են անցկացրել հակաօդային անօդաչու թռչող սարքերի և F-16 կործանիչների կիրառմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2021 13:27 Asia/Tehran
  • ԱՄՆ և Սաուդյան Արաբիան համատեղ զորավարժություններ են անցկացրել

ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ռազմական ուժերը տարածաշրջանում համատեղ վարժանքներ են անցկացրել հակաօդային անօդաչու թռչող սարքերի և F-16 կործանիչների կիրառմամբ:

Զորավարժությունների ընթացքում ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ռազմական ուժերը վերապատրաստվել են զենիթային համակարգերի կիրառման ոլորտում ՝ Եմենի անօդաչու թռչող սարքերի հարվածներին դիմակալեու նպատակով:

Արևմտյան Ասիայում ԱՄՆ -ի ահաբեկչական ուժերի կենտրոնական հրամանատարության շտաբը  Թվիթերում արած գրառման մեջ նշել է, որ  զորավարժությունները վկայում են տարածաշրջանային անվտանգության  նկատմամբ Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ -ի ուշադրության մասին:

Սա ԱԹՍ-ների կիրառմամբ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիա երրորդ զորավարժությունն է այս տարվա սկզբից ի վեր: Հունիսի 14 -ին Centcom- ը հրապարակել էր պատկերներ՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի նպատակով  սաուդյան զինվորականների հետ համատեղ զորավարժություններից: Երկու երկրները զորավարժություններ են անցկացրել նաև փետրվարին՝   ծովային հետևակայինների մասնակցությամբ: