Բայդենը հերթական լեզվի սայթաքումն է թույլ տվել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը հերթական լեզվի սայթաքումն է թույլ տվել, սխալ հայտարարելով ԱՄն-ի բնակչության թիվը:
Բայդենը ուրբաթ օրը հայտարարել է, որ 350 միլիոն ամերիկացի պատավստվել է կորոնավիրուսի դեմ:
ԱՄՆ բնակչությունը կազմում է 350 միլիոն մարդ, այն դեպքում, երբ մի քանի օր առաջ հրապարակված տվյալներով, այդ թիվը կազմում է 331 միլիոն:
Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը՝ հուլիսին ԱՄՆ-ում աշխատատեղերի ստեղծման մասին զեկույցի մասին խոսելիս:
Չորեքշաբթի հրապարակված Քվինպիկի համալսարանի անցկացրած վերջին հարցման համաձայն, ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ նախագահ Ջո Բայդենըն իր թեկնածությունը չի առաջադրի 2024 թվականի նախագահական ընտրությունների համար: Հարցվածների գրեթե կեսը նշել է, որ եթե նման բան տեղի ունենա, դա չի բխի երկրի շահերից:
2024թ Բայդենը կդառնա 82 տարեկան: