Մոսկվա. Թուրքիայում վթարված ռուսական օդանավում գտնվող բոլոր անձինք զոհվել են
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայում վթարված ռուսական հրրշեջ օդանավում գտնվող բոլոր անձինք, ներառյալ անձնակազմի անդամները, զոհվել են:
ԻՌՆԱ -ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շաբաթ երեկոյան տարածած հաղորդագրության մեջ ասել է, որ օդանավը կործանվել է Ադանա քաղաքի մոտ վայրէջք կատարելիս: Օդանավում եղել է ութ մարդ, այդ թվում՝ հինգ ռուս զինվորական և Թուրքիայի երեք քաղաքացի, որոնք հրշեջներին ցուցյ էին տվել անտառային հրդեհների օջախները:
Հուլիսի 28-ից սկսված անտառային հրդեհների հետևանքով, մինչ այժմ զոհվել կամ վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Թուրքիայի անտառներում բռնկված հրդեհների ուժգնությունն այնքան մեծ է, որ տարբեր երկրներ, այդ թվում՝ Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանի Հանրապետությունը, մարդուժ և տեխնիկա են ուղարկել այդ երկիր՝ հրդեհաշիջման աշխատանքներին ամսնակցելու համար: