Չինաստանը ողջունում է թալիբների հետ բարեկամական հարաբերությունները
Չինաստանի կառավարությունը հայտարարել է թալիբների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին:
Աֆղանստանում կառավարության տապալումից և Քաբուլի նախագահական պալատում թալիբների ներկայությունից հետո, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն երկուշաբթի օրը հայտարարեց, որ Պեկինի դիրքորոշումը հիմնված է Աֆղանստանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա, և իրենք հույս ունեն, որ Թալիբանի և այլ քաղաքական խմբերի հետ միասին, կհամագործակցեն Աֆղանստանում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ:
Չինաստանի ԱԳՆ-յան հայտարարության մեջ ասված է.«Շատ չինացիներ հեռացել են Աֆղանստանից, սակայն Քաբուլում Չինաստանի դեսպանատունը շարունակում է աշխատել»:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել աֆղանական կողմին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Աֆղանստանում մնացած Չինաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: