Ռուսաստանի և Հունգարիայի արտգործնախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i148510-Ռուսաստանի_և_Հունգարիայի_արտգործնախարարները_կքննարկեն_Լեռնային_Ղարաբաղում_առկա_իրավիճակը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Բուդապեշտ, որի ընթացքում կհանդիպի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2021 13:41 Asia/Tehran
  • Ռուսաստանի և Հունգարիայի արտգործնախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Բուդապեշտ, որի ընթացքում կհանդիպի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ:

Հանդիպման ընթացքում,  ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ նախատեսված է կարծիքների փոխանակում միջազգային խնդիրների շուրջ, այդ թվում կորոնավիրուսային համավարակին հակազդելու, Եվրամիության և  ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների, ինչպես նաև Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի իրադրության շուրջ:

lragir.am