Էրդողանը վերահաստատել է թալիբների հետ բանակցելու հնարավորությունը
(last modified Sat, 21 Aug 2021 14:29:40 GMT )
Օգոստոս 21, 2021 18:59 Asia/Tehran
  • Էրդողանը վերահաստատել  է թալիբների հետ բանակցելու հնարավորությունը

Թուրքիայի նախագահը հերթական անգամ ասել է.«Մենք արդեն ավելի վաղ բանակցել ենք թալիբների հետ և անհրաժեշտության դեպքում նորից կբանակցենք»:

Հղում անելով Ստամբուլում լույս տեսնող թերթերից մեկին, Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը հաղորդել է, որ Ռեջեբ Թայիբ Էրդողանը երեկ Ստամբուլի մզկիթում ուրբաթօրյա աղոթքից հետո, լրագրողների հետ զրույցում, այդ մասին հայտնելով ասել է.«Անկարան կշարունակի իր ջանքերը Քաբուլում: Իսլամական աշխարհը և արևմտյան աշխարհը վերջին քսան տարում անհրաժեշտ ջանքեր  չեն գործադրել Աֆղանստանում»:

Նշելով,որ Աֆղանստանում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջամտությունը ճիշտ չէր, Թուրքիայի նախագահն ասել է. «Այդ ընթացքում շատ երկրներ զենք ու զինուժ ուղարկեցին Աֆղանստան և միայն այս դիտանկյունից ուշադրություն ցուցաբերեցին այդ երկրին, սակայն կարևորն այն է,որ Աֆղանստանում  հարյուրավոր միլիարդներ դոլար գումարը որտեղ է ծախսվել»: