Ռուսաստան. Բրիտանիայի հակառուսական պատժամիջոցներն անօրինական են
https://parstoday.ir/hy/news/world-i148628-Ռուսաստան._Բրիտանիայի_հակառուսական_պատժամիջոցներն_անօրինական_են
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը, այդ երկրի կառավարության գլխավոր քննադատ Ալեքսեյ Նավալնիին թունավորելու համար քիմիական զենքի կիրառման պատրվակով Բրիտանիայի կողմից սահմանված հակառուսական նոր պատժամիջոցները անօրինական է անվանել:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Օգոստոս 21, 2021 15:03 Asia/Tehran
  • Ռուսաստան. Բրիտանիայի հակառուսական պատժամիջոցներն անօրինական են

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը, այդ երկրի կառավարության գլխավոր քննադատ Ալեքսեյ Նավալնիին թունավորելու համար քիմիական զենքի կիրառման պատրվակով Բրիտանիայի կողմից սահմանված հակառուսական նոր պատժամիջոցները անօրինական է անվանել:

Վկայակոչելով Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռոբի հայտարարությունը , Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության գործակալների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, Մարիա Զախարովան շաբաթ օրը թելեգրաում գրել է.«Լոնդոնը պետք է պատժամիջոցներ կիրառեր Վաշինգտոնի նկատմամբ՝ Քիմիական զենքի մասին կոնվենցիայի կիրառումից հրաժարվելու և քիմիական զենքի զինանոցը ոչնչացնելու պարտավորությունը խախտելու համար»:

Ռուսաստանի  ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին թունավորելու համար քիմիական զենքի կիրառման հետ կապված գործով Բրիտանիան ուրբաթ օրը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի յոթ քաղաքացիների նկատմամբ:

Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակվել է Ռուսաստանի յոթ քաղաքացիների անունների ցուցակը, որոնք Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության գործակալներ են:

Ռուսաստանը բազմիցս ԱՄՆ -ին կոչ է արել, որպես աշխարհի ամենամեծ քիմիական զինանոցն ունեցող երկիր՝ ոչնչացնել իր քիմիական զենքերը: