Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են ամրապնդել երկկողմ համակարգումը աֆղանական հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i148630-Պուտինն_ու_Էրդողանը_պայմանավորվել_են_ամրապնդել_երկկողմ_համակարգումը_աֆղանական_հարցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Աֆղանստանի իրավիճակը՝ առաջնահերթություն տալով ահաբեկչության ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրների լուծմանը, տեղեկացնում է ՌԻԱ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2021 16:31 Asia/Tehran
  • Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են ամրապնդել երկկողմ համակարգումը աֆղանական հարցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Աֆղանստանի իրավիճակը՝ առաջնահերթություն տալով ահաբեկչության ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրների լուծմանը, տեղեկացնում է ՌԻԱ-ն:

«Զրույցի ընթացքում նշվել է երկրում կայունության եւ քաղաքացիական խաղաղության ապահովման կարեւորությունը, կարգուկանոնի եւ օրինականության խստագույն պահպանումը: Ընդգծվել է ահաբեկչության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրների առաջնահերթ բնույթը: Նախագահները պայմանավորվել են ամրապնդել երկկողմ համակարգումը աֆղանական հարցում», ասված է հաղորդագրության մեջ:

lragir.am