Էրդողանի տարածաշրջանային հավակնությունները
https://parstoday.ir/hy/news/world-i149408-Էրդողանի_տարածաշրջանային_հավակնությունները
Թուրքիայի նախագահը շարունակելով իր հավակնոտ հայտարարություններն ասել է. «Ով ցանկանում է գործողություններ ձեռնարկել տարածաշրջանում, պետք է թույլտվություն ստանա Թուրքիայից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2021 07:14 Asia/Tehran
  • Էրդողանի տարածաշրջանային հավակնությունները

Թուրքիայի նախագահը շարունակելով իր հավակնոտ հայտարարություններն ասել է. «Ով ցանկանում է գործողություններ ձեռնարկել տարածաշրջանում, պետք է թույլտվություն ստանա Թուրքիայից»:

Ռուսիա- Ալ-յոմ կայքի տեղեկացմամբ, Բայրաքթար հարձակողական ԱԹՍ-ի՝ Թուրքիայի ԶՈՒ-երին շահագործման հանձնման արարողության ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է.«Անկարայի ներկայիս նպատակը անօդաչու թռչող սարքերի մշակումն է, որոնք կարող են թռչել և վայրէջք կատարել կարճ հեռավորության վրա գտնվող ավիակիրների վրա»:

Նա նշել է, որ «Ախենջի» (Օսմանյան բանակի ուժերի անուն) գրոհային անօդաչու թռչող սարքերով Թուրքիան դարձել է աշխարհի երեք երկրներից մեկը, որ նման տեխնոլոգիա ունի: Էրդողանն այն պայմաններում է ռազմական ու քաղաքական նման ամբիցիաներ դրսևորել, երբ նրան խիստ ընդդիմանում են քաղաքական գործիչներն ու խմբավորումները: