Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում
https://parstoday.ir/hy/news/world-i149514-Ադրբեջանը_Շուշիում_լայնածավալ_շինարարություն_է_իրականացնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում: Բացի ճանապարհներից ու թունելներից, նաեւ բարձրավոլտ հոսանքի ենթակայան է կառուցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2021 12:42 Asia/Tehran
  • Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում: Բացի ճանապարհներից ու թունելներից, նաեւ բարձրավոլտ հոսանքի ենթակայան է կառուցել:

Դեռեւս սովետական տարիներին կառուցված՝ Շուշին սնուցող ենթակայանից ընդամենը մի քանի մետր այն կողմ` Շուշի գնացող ճանապարհին, մի քանի ամսում կառուցվել է այն, որը սնուցում եւ լուսավորում է քաղաքը: Ադրբեջանական լույսերով ողողված Շուշիի ճոխ լուսավորությունը երեւում է անգամ Ստեփանակերտից: Իսկ ճանապարհին ռուսական եւ ադրբեջանական սահմանապահ զորքերն են:

Ռուսները ստուգում են Արցախ այցելողների անձնագրերը, որոնք Ստեփանակերտ են մտնում ադրբեջանցի զինվորների հայացքի ներքո»:

NEWS.am