Թուրքիան պատրաստվում է մեծ ռազմական շտաբ կառուցել
Թուրքիան պատրաստվում է մեծ ռազմական շտաբ կառուցել, որտեղ մեկ հարկի տակ կտեղավորվեն պաշտպանության նախարարությունը, զորքերի հրամանատարությունը եւ գլխավոր շտաբի պետը, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ Թուրքիային պաշտպանական համատեղ կենտրոն է անհրաժեշտ: Անկարայի համալիրի հիմնարկեքի արարողության ժամանակ Էրդողանն ասել է, որ կենտրոնը «վախ կներշնչի թշնամիներին եւ վստահություն դաշնակիցներին»:
Crescent Star (կիսալուսին) համալիրի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակի կապակցությամբ, հաղորդում է Anadolu- ն:
«Պաշտպանության փոփոխվող եւ զարգացող կարիքներին համահունչ՝ մենք պարտավոր ենք բոլոր պաշտպանական հաստատությունները մեկ հարկի տակ տեղակայել եւ համակարգված աշխատել դրանց հետ»,- ասել է Էրդողանը:
Համալիրում աշխատելու է մոտ 15.000 աշխատակից, նախագծի ընդհանուր մակերեսը 12.6 միլիոն քառակուսի մետր է:
news.am