Թուրքիան պատրաստվում է մեծ ռազմական շտաբ կառուցել
https://parstoday.ir/hy/news/world-i149518-Թուրքիան_պատրաստվում_է_մեծ_ռազմական_շտաբ_կառուցել
Թուրքիան պատրաստվում է մեծ ռազմական շտաբ կառուցել, որտեղ մեկ հարկի տակ կտեղավորվեն պաշտպանության նախարարությունը, զորքերի հրամանատարությունը եւ գլխավոր շտաբի պետը, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2021 12:47 Asia/Tehran
  • Թուրքիան պատրաստվում է մեծ ռազմական շտաբ կառուցել

Թուրքիան պատրաստվում է մեծ ռազմական շտաբ կառուցել, որտեղ մեկ հարկի տակ կտեղավորվեն պաշտպանության նախարարությունը, զորքերի հրամանատարությունը եւ գլխավոր շտաբի պետը, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա խոսքով՝ Թուրքիային պաշտպանական համատեղ կենտրոն է անհրաժեշտ: Անկարայի համալիրի հիմնարկեքի արարողության ժամանակ Էրդողանն ասել է, որ կենտրոնը «վախ կներշնչի թշնամիներին եւ վստահություն դաշնակիցներին»:

Crescent Star (կիսալուսին) համալիրի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակի կապակցությամբ, հաղորդում է Anadolu- ն:

«Պաշտպանության փոփոխվող եւ զարգացող կարիքներին համահունչ՝ մենք պարտավոր ենք բոլոր պաշտպանական հաստատությունները մեկ հարկի տակ տեղակայել եւ համակարգված աշխատել դրանց հետ»,- ասել է Էրդողանը:

Համալիրում աշխատելու է մոտ 15.000 աշխատակից, նախագծի ընդհանուր մակերեսը 12.6 միլիոն քառակուսի մետր է:

news.am