Ի՞նչ կտան Ադրբեջանին Ղարաբաղում կառուցվող օդանավակայանները
44-օրյա Հայրենական պատերազմում պատմական հաղթանակից հետո, Ադրբեջանը գործարկել է Ղարաբաղի սրընթաց վերականգնման գործընթացը։ Այդ աշխատանքների միջև առաջնահերթային ուղղություններից մեկն է հանդիսանում օդանավակայանների շինարարությունը։
Առաջին հերթին սկսվեց Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի շինարարությունը, որի թռիչքա-վայրէջքային գոտու երկարությունը կազմում է 3 հազար մետր, իսկ լայնությունը՝ 60 մետր։ Ծրագրի համապատասխան, այստեղ սեպտեմբերի հինգին կկատարվի առաջին փորձարարական թռիչքը, տեղեկացնում է Armenia.Az-ը։
Եվս մեկ օդանավակայն կառուցվում է Զանգիլանում։ Այդ օդանավակայանի թռիչքա-վայրէջքային գոտին կունենա երեք կիլոմետր երկարություն։ Օդային նավահանգիստը կկարողանա ընդունել բոլոր տեսակի ինքնաթիռներ, այդ թվում նաև ծանր բեռնատարներ։ Պլանավորվում է օդանավակայանը շահագործման հանձնել մինչև 2022 թվականը։
Երրորդ օդանավակայանի շինարարությունը անցկացվում է Լաչինում։ Այդ օդանավկայանի գտնվելու վայրը առանձնահատուկ է՝ այն գնտվում է Լաչինից 30 կմ, Քելբեջարից 60 կմ և Շուշայից 70 կմ հեռավորության վրա։ Բոլոր չափանիշներին համապատասխանող այդ օդանավակայանի թռիչքա-վայրէջքային գոտին կազմում է երեք կիլոմետր։ Լաչինի միջազգային օդանավակայանը, որը կառուցվում է տեղի ընկերության կողմից՝ նույնպես կկարողանա ընդունել բոլոր տեսակի ինքնաթիռներ։
Իսկ ի՞նչ կտան այդ օդանավակայանները Ադրբեջանին և ընդհանուր առմամբ տարածաշրջանին։
Օդանավակայանների ռազմական նշանակությունը
Ռազմական նշանակության պլանով հարկ է հիշատակել Լաչինում կառուցվող օդանավակայանը։ Կարևոր է օդանավակայան ունենալ Քելբեջարի և Լաչինի մոտ, որոնք սահմանակից են Հայաստանին, որը նոյեմբերի 10 հայտարարությունից հետո շարունակում է իր սադրանքները։ Հայկական կողմի հնարավոր սադրանքների հաշվառմամբ՝ ապագայում անհրաժեշտ է վերականգնել տարածաշրջանի տրանսպորտային ենթակառույցը։
Երկրորդ ղարաբաղյան պատերազմը նշանավորվել է ռազմական գործում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ։ Այդ կապակցությամբ հատուկ հիշատակության են արժանի անօդաչու թռչող սարքերը։ Ժամանակակից պատերազմները անցկացվում են կենդանի ուժին լրացուցիչ՝ ԱԹՍ-ների և դրոնների օգտագործմամբ։ Օրինակ Ադրբեջանի կողմից Հայրենական պատերազմում արդյունավետ կիրառված Bayraktar TB-2-ի օպերատորի հետ կապի հեռավորությունը կազմում է 150 կմ։ Լաչինում և Զանգիլանում օդանավակայանների առկայությունը կընդլայնի ԱԹՍ-ների գործունեության հեռավորությունը։
Ինչպե՞ս կազդեն Ղարաբաղի օդանավակայանները բեռնափոխադրումների վրա
Ղարաբաղում կառուցվող միջազգային օդանավակայանները կարևոր են բեռնափոխադրումների, մասնավորապես միջազգային բեռնափոխադրումների համար։ Հաշվի առնելով մեր ազատագրված տարածքների տնտեսական ներուժը, օդանավակայանները կարևոր դեր են խաղում արդյունաբերական ապրանքը օպերատիվորեն համաշխարհային շուկա դուրս բերելու տեսակետից։ Դա, իր հերթին կբերի ընդհանրապես տարածաշրջանի արտահանումային հնարավորությունների ընդլայնմանը։
Եթե հաշվի առնել, որ Զանգիլանի օդանավակայանը կապված կլինի Զանցեզուրի միջանցքի հետ, ապա այդ ուղղությամբ վիթխարի հնարավորություններ կծագեն բեռների փոխադրման համար։ Առաջին հերթին Նախչըվանի ուղղությամբ Ադրբեջանի բեռնափոխադրումների վրա ծախսերը և կվերացվի ժամանակի իզուր վատնումը։ Բացի դրանից, չի լինի երրորդ երկրի տարածքը օգտագործելու անհրաժեշտություն։
Նախչըվանի հետ մեկտեղ կհեշտացվեն բեռնափոխադրումները դեպի Թուրքիա։ Համեմատության համար. անցյալ տարի Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է չորս միլիարդ դոլարը։ Հաշվի առնելով, որ Զանգեզուրի միջանցքը կինտեգրվի Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքում, այդ թիվը անպայման կավելանա։
Օդանավակայանների առավելությունը՝ տարածաշրջանային զբոսաշրջության համար
Ղարաբաղի նկատմամբ կա լուրջ հետաքրքրություն, ինչպես երկրի հասարակության, այնպես էլ օտարերկրացիների շրջանում: Ղարաբաղի հիանալի բնությունը, պատմությունը, ճարտարապետությունը և հնությունը շատերին է գրավում։ Սակայն, բնական է, ամենից առաջ անհրաժեշտ է ապահովել մարդկանց անվտանգությունը, հետևաբար այդ տարածքները պետք է լիովին մաքրվեն ականներից։
Մասնագետները բարձր են գնահատում ազատագրված տարածքների զբոսաշրջային ներուժը։ Այդ օդանավակայանները թույլ կտան լիովին օգտագործել առկա զբոսաշրջային ներուժը։ Հատուկ հիշատակման է արժանի Լաչինի միջազգային օդանավակայանը, որի բնության կախարդիչ գեղեցկությանը տիրապետող Քելբեջարին և Ադրբեջանի մշակույթային մայրաքաղաք Շուշային մոտիկությունը զբոսաշրջիկներին թույլ կտա հարմարավետ ճամփորդել այդ վայրերում։
Armenia.az